Բիլ և Հիլարի Քլինթոնները համատեղ հայտարարություն են տարածել՝ հավանություն տալով ԱՄՆ նախագահի պաշտոնում Քամալա Հարիսի թեկնածությանը և շնորհակալություն հայտնելով Բայդենին «երկրի համարհնարավոր ամեն ինչ անելու համար»։
«Մենք շատ վերելքներ ու վայրէջքներ ենք ունեցել, բայց ոչինչ մեզ չի ստիպել ավելի անհանգստանալ մեր երկրի համար, որքան Թրամփի երկրորդ ժամկետի սպառնալիքը... Հիմա ճիշտ ժամանակն է աջակցել Քամալա Հարիսին և ողջ ուժերով պայքարել նրա ընտրվելու համար: Սրանից է կախված Ամերիկայի ապագան»,- ասվում է ԱՄՆ նախկին նախագահի և նախկին պետքարտուղարի համատեղ հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին։





























