Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 5-րդ կմ-ին, նոյեմբերի 26-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Միցուբիշի Կոլտ»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























