Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ ճանապարհային ոստիկանության ծառայողները, նոյեմբերի 27-ի առավոտյան, թմրամիջոց պահելու կասկածանքով, Նորագավիթի 1-ին փողոցից, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել նախկինում 2 անգամ դատապարտված, 35-ամյա Էրիկ Բ.-ին եւ նրա 47-ամյա ուղեւորին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ Էրիկ Բ.-ի մոտ հայտնաբերվել է ափիոն թմրամիջոցին նմանվող 19,5 գրամ զանգված, շերեփ` պատերին շագանակագույն հետքերով, բամբակե խծուծ եւ ներարկիչ` շագանակագույն լուծույթի հետքերով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննութուն։


























