Լոռիի մարզում, նոյեմբերի 25-ի առավոտյան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 33-րդ կմ-ում (թունելի մոտ) «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել գետը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ճշտվել է, որ տուժածներն իրենց ուժերով դուրս են եկել եւ տաքսի ծառայության ավտոմեքենայով շարունակել ճանապարհը:

Ավտոպատահարի հետեւանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են դիմել Վանաձոր քաղաքի բնակիչներ, 39-ամյա Համլետ Սողոմոնյանը եւ 33-ամյա Արմեն Դոխոզյանը, որոնց առողջական վիճակը գնահատվել է բավարար: