Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` նոյեմբերի 28-ին, հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին եւ ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություներն ու առաջնահերթությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարը ներկայացրել է նաեւ անցյալ շաբաթ Եվրոպական երկրների մի շարք մայրաքաղաքներ կատարած իր այցելությունների արդյունքները:
Պատասխանելով ուսանողների հարցերին` նախարար Նալբանդյանը մանրամասն խոսել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին:




























