Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Վրաստանի քաղաքապետ Գիգի Ուգուլավային, այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Թբիլիսիի քաղաքապետն Իլհամ Ալիեւին է փոխանցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ողջույնները, նշելով, որ Բաքու այցելության շրջանակներում, ինքն ականատես է եղել Ադրբեջանում ընթացող ներկայիս զարգացումներին:
Իլհամ Ալիեւն իր հերթին ավելացրել է, որ Ադրբեջանում մեծ նշանակություն են տալիս հասարակության բարեկեցությանը, պատմական շենքերի վերանորոգմանը, ինչպես նաեւ պետության հին դեմքի պահպանմանը:




























