Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում սողանքի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։
Ըստ Indian Express պարբերականի՝ նահանգի հյուսիսարևելյան հատվածի լեռնոտ շրջաններում սողանք է տեղի ունեցել։ Փլատակների տակ ենթադրաբար հարյուրավոր մարդիկ են մնացել։ Իշխանությունները դեռ չեն կարող նշել զոհերի ճշգրիտ թիվը։
Արտակարգ դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նրանց միացել են զինվորականները, ուղարկվել են ռազմաօդային ուժերի երեք ուղղաթիռներ, որոնց աշխատանքը խոչընդոտում է շարունակվող հորդառատ անձրևները:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտարարել դրամական փոխհատուցման մասին։





























