Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 163-ի, հայտնել է The Times of India պարբեականը՝ վկայակոչելով նահանգի առողջապահության դեպարտամենտի տվյալները։ Ավելի վաղ հաղորդվել էր 140 զոհի մասին։

Սողանքի հետևանքով վիրավորվել է196 մարդ, 98 բնակիչ համարվում է անհայտ կորած։ Կերալայում չորեքշաբթի սգո օր է հայտարարվել։

Երեքշաբթի գիշերը, երկու օրվա ընթացքում 500 մմ-անոց տեղումներից հետո, չորս ժամվա ընթացքում նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Վայանադ թաղամասում երեք սողանք է եղել: Դեպքի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որին ներգրավված են զինվորականներ, ռազմաօդային ուժերի տեխնիկա և որոնողական շներ։ Վայանադի շրջանում բազմաթիվ տներ քանդվել են, ավերվել են ճանապարհներ, կամուրջ։