Թերթը գրում է, որ լուրեր են շրջանառվում, թե ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանին (Լավանդայի Արայիկին) դուր չի եկել օրեր առաջ Գյումրիում ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մանուկյանի այն հայտարարությունը, թե իրենց ձեռքերն արյան մեջ չեն, իրենց խիղճը հանգիստ է, թող մտածեն մյուսները: Ասում են հայտարարությունը զայրացրել է Հանրապետականից ոմանց, որն էլ պատճառ է հանդիսացել, որ Լավանդայի Արայիկը որպես բողոքի նշան` լքի ՕԵԿ-ը: Տեղեկությունը ճշտելու համար «Երկիր»-ի թղթակիցը մեծ դժվարությամբ հեռախոսով կապվեց Հայրապետյանի հետ: Նա կտրականապես հերքեց, թե որոշել է դուրս գալ ՕԵԿ-ից եւ վստահեցրեց, որ հիմա առավել ակտիվ են աշխատում: Թերթի դիտարկմանը, թե առավել ակտիվ է աշխատում ՕԵԿ-ի քվոտայով պատգամավոր դառնալու համար, Հայրապետյանը նշեց. «ՕԵԿ-ի քվոտայով միայն պատգամավոր չեն դառնում»:
Հարցին, թե ցանկությունները պատգամավորից վե՞ր են, Հայրապետյանը նշեց, որ «էականը պատգամավոր կամ այլ պաշտոնի նշանակվելը չէ, կարեւորը ազգի համար մի բան անելն է»:




























