Ծայրահեղ շոգը Եվրոպայում տարեկան ավելի քան 175 հազար մարդու կյանք է խլում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Ըստ Euronews-ի՝ ԱՀԿ-ի տվյալներով՝ 2000-2019 թվականներին ծայրահեղ ջերմաստիճանից աշխարհում տարեկան մինչև կես միլիոն մարդ է մահացել։

Եվրոպան երկրագնդի վրա ամենաարագ աճող մայրցամաքն է, որին բաժին է ընկնում նման մահերի ամենամեծ թիվը՝ 36%-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ աշխարհում միլիարդավոր մարդիկ բախվում են ծայրահեղ շոգի համաճարակին, նրանցից շատերը մահանում են տարեցտարի ավելի մահացու դարձող ջերմային ալիքներից, երբ ջերմաստիճանը գերազանցում է 50 աստիճանն ըստ Ցելսիուսի։

Եվրոպական տարածաշրջանի երեք ամենաշոգ տարիները գրանցվել են 2020 թվականից ի վեր, իսկ 10 ամենաշոգ տարիները՝ 2007 թվականից հետո։ Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհի գրեթե բոլոր երկրներում շոգից մահացությունն աճել է 30%-ով։