Նոյեմբերի 28-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել 23-ամյա մի աղջիկ՝ հայտնելով, որ նոյեմբերի 24-ի առավոտյան, երբ հյուրընկալվել է ընկերուհու տանը՝ վերջինս իր պայուսակից գողացել է «Սամսունգ» բջջային հեռախոս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ տուժողի ընկերուհին բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել հանցանքը:
Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:


























