Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն, այսօր` նոյեմբերի 29-ի գիշերը, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 15-ամյա երկու պատանու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք նոյեմբերի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի մի դպրոցից գողացել են ձայնաուժեղացուցիչ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:


























