Բրիտանական իրավապահ մարմինները ձերբակալել են Դարտֆորդի խորհրդարանական Ռիկի Ջոնսին՝ անցյալ շաբաթվանից երկրում մոլեգնող ներգաղթյալների դեմ բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնության կոչ անելու համար:

«Ոստիկանության աշխատակիցները 50-ամյա տղամարդուն ձերբակալել են հարավ-արևելյան Լոնդոնի հասցեներից մեկում՝ սպանության դրդելու և հասարակական կարգի խախտման կասկածանքով», - ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ:

Իրավապահ մարմինները հաղորդագրությանը կցել են օգոստոսի 7-ին Լոնդոնի արևելքում տեղի ունեցած ռասիզմի դեմ ցույցի տեսագրությունը։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է Ջոնսը ցույցերի մասնակիցներին «նացիստներ և ֆաշիստներ» անվանում՝ ամբոխին կոչ անելով «կտրել նրանց կոկորդն ու բոլորից ազատվել»։

Միջադեպից հետո Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական ​​կուսակցությունը կասեցրել է Ջոնսի անդամակցությունը: