Փենսիլվանիայի Լիհայ համալսարանի ամերիկացի ֆիզիկոսները բացահայտում են արել ջերմամիջուկային սինթեզի ռեակցիաների ուսումնասիրության մեջ՝ օգտագործելով սովորական մայոնեզ: Հետազոտությունը հրապարակվել է Physical Review E (PRE) գիտական ​​ամսագրում։

Երկրի վրա միջուկային սինթեզի համար, որի ժամանակ ջրածնի ատոմների միջուկները միաձուլվում են՝ ձևավորելով հելիում, պահանջում է ավելի քան 220 միլիոն °C ջերմաստիճան, որը գրեթե 10 անգամ ավելի տաք է, քան Արեգակի միջուկը։

Այս արդյունքներին հասնելու համար ֆիզիկոսները սառեցնում են ջրածնի ծանր իզոտոպները մետաղական պարկուճներում, իսկ հետո դրանք վերածում պլազմայի՝ օգտագործելով գերհզոր լազերներ: Բայց պարկուճների մետաղական թաղանթը հակված է հալվելու և պայթելու մինչև ջրածնի միջուկների միաձուլումը։

Թիմը պարզել է, որ հալված մետաղը որոշակի ջերմաստիճանում իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես մայոնեզը՝ համատեղելով առաձգական և պլաստիկ հատկությունները:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները մայոնեզը տեղադրեցին ցենտրիֆուգի մեջ, որն արագացրեց ձվի յուղի էմուլսիան մինչև այն սկսեց հոսել: Այնուհետև նրանք բնութագրեցին այն պայմանները, որոնց դեպքում սոուսը անցում է կատարում պլաստիկ, առաձգական և անկայուն վիճակների միջև:

Հետազոտությունը նաև բացահայտեց պայմաններ, որոնք թույլ կտան ավելի շատ էներգիա արտադրել միջուկային սինթեզի միջոցով: