ՆԱՏՕ-ի Գեյլենկիրխեն ավիաբազայում հետաքննվում է հնարավոր դիվերսիայի դեպքը։ Ըստ Süddeutsche Zeitung պարբերականի՝ այնտեղ խմելու ջուրը կարող էր աղտոտված լինել։ Բազանն օգտվում է սեփական ջրամատակարարման համակարգից, ուստի շրջակայքի բնակիչները չեն տուժել:
ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռները տեղակայված են Գեյլենկիրխենում, պարզաբանում է Bild պարբերականը։
Ավելի վաղ նմանատիպ միջադեպ էր գրանցվել Քյոլնի մերձակայքում տեղակայված Գերմանիայի ռազմաօդային ուժերի զորանոցում։
Ինչպես գրել է Spiegel հանդեսը, ավիաբազայի արգելապատնեշի վրա անցք է հայտնաբերվել, իսկ ջրամատակարարման համակարգում՝ խափանումներ։ Ամենայն հավանականությամբ, ջուրը թունավորել են։





























