Արիզոնայի բնակիչ Մայքլ Լի Թոմազին մեղավոր է ճանաչվել դաշնային պաշտոնյաների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համարլ Նա սոցցանցերի այլ օգտատերերին բազմիցս կոչ է արել գնդակահարել ՀԴԲ գործակալներին և հարձակվել քաղաքական գործիչների վրա, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ 37-ամյա Թոմազին մի շարք սպառնալիքներ է հնչեցրել ՀԴԲ-ի գործակալների, ընտրված պաշտոնյաների և աջակողմյան դավադիր Ալեքս Ջոնսի դեմ անվանարկման գործը քննող դատավորի հասցեին:
Թոմազին ավելի քան երկու տարվա ընթացքում՝ 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի նոյեմբերը, հրապարակել է գրաֆիկական սպառնալիքներ՝ հիմնականում «www.patriots.xn--win-3ga» սոցիալական մեդիայի հարթակում, որն իրեն բնութագրում է որպես «Նախագահ Դոնալդ Թրամփի ընտրած համայնք»:
Արդարադատության դեպարտամենտի տվյալներով՝ Թոմազին, որը հանցագործությունների ժամանակ ապրել է Կոլորադոյում և Արիզոնայում, մեղավոր է ճանաչվել դաշնային պաշտոնյաների դեմ սպառնալիքներ հնչեցնելու համար:
Նրա դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, նրան սպառնում է առավելագույնը 10 տարվա ազատազրկում։
Մեղադրական եզրակացության մեջ նկարագրված հանցագործությունների թվում էր 2021 թվականի նոյեմբերին կոնգրեսականի նկատմամբ սեռական ոտնձգության սպառնալիքը:





























