Ադրբեջանի Թարթառի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Անար Բաշիրովին ծեծելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական Bolgexeber.com կայքը` վկայակոչելով Ադրբեջանի Ռազմական դատախազությունից ստացված տեղեկությունները:
Տեղեկության մեջ ասվում է, որ զինծառայող Անար Բաշարովին ֆիզիկական բռնության ենթարկած սպաների դեմ հարուցվել է քրեական գործ, անցկացվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Bolgexeber.com կայքը հայտնել էր, թե ինչպես Թարթառի շրջանում տեղկայաված զորամասերից մեկի հրամանատարը ֆիզիկական բռնություններ էր կիրառել զորամասի զինծառայող Անար Բեշիրովի դեմ, մասնավորապես հրամանատարը իր նոթատետրը մտցրել էր զինվորի բերանը եւ այրել` նրան լուրջ վնասվածքներ պատճառելով: Զինվորը զանգահարել էր հորը եւ պատմել իր նկատմամբ կիրառվող դաժանությունների մասին: Այնուհետեւ զինվորի հայրը եկել է վերոնշյալ զորամաս, հանդիպել հրամանատարի հետ, իսկ վերջինս էլ խոստովանել էր ամեն ինչ եւ խոստացել էր, որ նման բան այլեւս չի կրկնվի:
Կարճ ժամանակ անց Անար Բեշիրովը կրկին զանգահարել էր հորը եւ հայտնել, որ իր դեմ ավելի «դաժան մեթոդներ» են սկսել կիրառել, հաղորդում է կայքը: Դրանից հետո զինծառայողի հայրը փորձել էր համապատասխան մարմիններին իրազեկել իր որդու հանդեպ կիրառվող բռնությունների մասին:



























