Հաշվի առնելով նախնական որոշումները և Միջազգային օլիմպիական կոմիտեի հայտարարությունը, Լեհաստանը ձգտելու է, որ Օլիմպիական խաղերը 2040 կամ 2044 թվականներին հյուրընկալեն իր տարածքում, ըստ Reuters-ի՝ ուրբաթ հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ ֆուտբոլային մարզադաշտերի արդիականացման թեմային նվիրված մամուլի ասուլիսում։
Միաժամանակ, Տուսկը հայտարարել է, որ դեռ պարզ չէ՝ արդյոք այդ նպատակը իրատեսական է Լեհաստանի համար։ Սակայն ըստ նրա՝ ինքը հավատում է, որ կարող է շատ բան անել դրա իրագործման համար:
Լեհաստանը 2012 թվականին Ուկրաինայի հետ համատեղ հյուրընկալել է ֆուտբոլի եվրոյի մրցաշարը և անցած ամառ ընդունել է բազմաբնույթ Եվրոպական խաղերը, սակայն երբեք չի հյուրընկալել Օլիմպիական խաղերը:
Լեհաստանի նախկին կառավարությունը հայտարարել էր, որ հավակնելու է 2036 թվականի ամռանը Օլիմպիական խաղերն իր տարածքում անցկանելու համար:
2028 թվականի ամառային խաղերը կհյուրընկալի Լոս Անջելեսը, իսկ 2032 թվականի Օլիմպիական խաղերը պատրաստվում է հյուրընկալել Բրիսբենը (Ավստրալիա):
Եգիպտոսն իր հերթին հայտարարել է, որ հավակնելու է 2036 և 2040 թվականների ամառային օլիմպիական խաղերը հյուընկալելու համար:





























