Վենեսուելայում վիճարկելի նախագահական ընտրություններից հետո հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել։

Երկրի մայրաքաղաքում հանրահավաքին մասնակցել է նաև ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, որը մինչ այդ երկար ժամանակ թաքնվում էր երկրի տարածքում՝ զգուշանալով ձերբակալությունից, հայտնում է DW-ն։

Մարիա Կորինա Մաչադոն հավաքվածներին խոստացել է «մինչև վերջ» պայքարել Նիկոլաս Մադուրոյի նոր նախագահական ժամկետի դեմ և ասել, որ մարդիկ «չեն հեռանա փողոցից»։

Մաչադոն նաև կոչ է արել Վենեսուելայի ուժայիններին անցնել ընդդիմության կողմը: