Երեւանի պետական տնտեսագիական համալասարանի մի խումբ ուսանողներ բաց նամակ են հղել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որտեղ նշում են, որ իրենց համալսարանում թոշակները ժամանակին չեն վճարում:
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
«Պարոն նախարար, այն, որ Տնտեսագիական համալասարանում թոշակները չեն վճարվում ժամանակին, հայտնի է շատերին: Մեկ շաբաթ առաջ Դուք հայտարարեցին, որ չվճարված թոշակները կփոխանցվեն, չխոսելով նույնիսկ երկու ամիս ուշացնելու պատճառների մասին: Դա թողնենք մի կողմ: Առաջարկում եմ անձամբ կամ Ձեր տեղակալների միջոցով ստուգել ուսանողների քարտային փոխանցումների տվյալները եւ հրապարակել այն: Մենք ուզում ենք օգնել Ձեզ հաղթահարել ԲՈՒՀ ական համակարգում առկա խնդիրները»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ավելի քան 100 ուսանողները նոյեմբերի 22-ին ստացել են իրենց սեպտեմբեր ամսվա կրթաթոշակը` 5000-ական դրամները: Այդ ժամանակ համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ մի քանի օրից էլ կստանան հոկտեմբեր ամսվա կրթաթոշակը, իսկ նոյեմբերինը` դեկտեմբերի սկզբին: Նրա խոսքով` նման դեպքեր էլի են պատահել, երբ ուսանողների կրթաթոշակները ուշացրել են, սակայն ոչ այդքան երկար ժամանակահատվածով:
«Այս տարի նախարարությունից մի փոքր ուշացումով ենք ստացել անվճար համակարգում սովորող ուսանողների հրամանները, մի փոքր մենք ենք թերացել, ի վերջո, այդպես է ստացվել: Բայց հիմնական մեղքը ֆինանսական ֆակուլտետի դեկանատինն է, որ ժամանակին զեկուցագրերը չեն ներկայացրել եւ հաշվապահությանը, որ կարող էր ավելի արագ հաշվարկել»,- նշել էր նա` վստահեցնելով, որ կրթաթոշակների ուշացումը կապված չէ ֆինանսական ճգնաժամի հետ:
Հիշեցնենք նաեւ, որ թոշակների ուշացմանն էր անդրադարձել նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով հանձնարարել էր բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին շտապ կարգավորել խնդիրը:




























