Գարի Կասպարովի գլխավորած ամերիկյան «Դեմոկրատիայի թարմացման նախաձեռնությունը» (Renew Democracy Initiative, RDI) սկսել է «Գերմանական պատասխանատվություն» (German Responsibility Campaign) քարոզարշավը, տեղեկացրել է Bild-ը։
Նպատակը կոչն է կանցլեր Օլաֆ Շոլցին՝ անհրաժեշտ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
RDI-ը մի ամբողջ էջ գովազդ է տվել Bild թերթին։ Այն ընտրվել է որպես ամենաբազմատիրաժ պարբերականն ամբողջ Եվրոպայում։ «Գերմանիան մի անգամ աշխարհը հասցրել է անդունդի եզրին։ Կանցլեր Շոլց, թույլ մի տվեք, որ դա կրկնվի։ Ուկրաինային ցուցաբերեք այն ռազմական օգնությունը, որը նրան իսկապես պետք է»,- ասված է դիմումում, որն ստորագրել է Կասպարովը։





























