ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին բանակցություններում «առավելագույն ճկունության» կոչ է արել, տեղեկացրել է Times of Israel-ը։
Իսրայելական ԶԼՄ-ն վկայակոչում է անանուն ամերկիկացի պաշտոնյային, որը հայտնել է, որ Իսրայելի վարչապեը Բենիամին Նեթանյահուի «ծավալապաշտական» արտահայտությունները Գազայի եւ Եգիպտոսի սահմանին վերահսկման պահպանման մասին չեն նպաստում համաձայնության ձեռքբերմանը։
Սա հնչել է այն բանից հետո, երբ Նեթանյահուն, ըստ տեղեկությունների, կոշտ գծի կողմնակիցներին, պատանդների եւ զոհերի հարազատներին եւ ընտանիքներին ասել է, որ «Իսրայելը չի թողնի Ֆիլադելֆիական միջանցքը եւ Նեցարիմ միջանցքը ոչ մի դեպքում»։
Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելը չի հեռանա այդ երկու շրջաններից, եւ որ իր զորքերը պետք է տեղակայվեն այնտեղ «ռազմավարական եւ անվտանգային նկատառումներով»։
Ֆիլադելֆիական միջանցքը անցնում է Գազայի եւ Եգիպտոսի սահմանի երկայնքով, Նեցարիմը ՑԱԽԱԼ-ը փակել է պատերազմի ժամանակ, որպեսզի կանխեն ՀԱՄԱՍ-ի վերադարձը Գազա։ Այս շաբաթ ավելի վաղ բանակցողները վարչապետին տեղեկացրել էին, որ նրա պահանջը Ֆիլադելֆիայի միջանցքի մասին գործարքը դատապարտում է ձախողման։
«Այդ ծավալապաշտական հայտարարությունները չեն նպաստում համաձայնության ձեռքբերմանը»,- ասել է պաշտոնյան, որը հերքել է նաեւ Axios-ի հաղորդումն այն մասին, որ Նեթանյահուին հավանաբար հաջողվել է համոզել ԱՄՆ գլխավոր դիվանագետին այս հարցում։





























