Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը հերքում է տեղեկությունները, թե համալսարանի ուսանողները կրթաթոշակները չեն ստացել, թեեւ եղել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանրձանարարականը:
«Տեղեկացնում ենք, որ համալսարանը փոխանցել է երկու ամսվա կրթաթոշակները: Նոյեմբերի 22-ին փոխանցվել են սեպտեմբեր ամսվա, իսկ նոյեմբերի 23-ին` հոկտեմբեր ամսվա կրթաթոշակները
Այնպես որ, կրթության եւ գիտության նախարարի ինչպես այս, այնպես էլ մյուս հանձնարարականները համալսարանում կատարվում են պատշաճ ձեւով»,- ասված է համալսարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիական համալասարանի մի խումբ ուսանողներ բաց նամակ են հղել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որտեղ նշում են, որ իրենց համալսարանում թոշակները ժամանակին չեն վճարում:
Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 22-ին, թոշակների ուշացմանն էր անդրադարձել նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով հանձնարարել էր բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին շտապ կարգավորել խնդիրը:




























