ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի հայտնել է, որ Իսրայելը համաձայնել է դուրս բերել զորքերը Գազայի հատվածից, տեղեկացրել է CNN-ը։
«Համաձայնությունը հստակ սահմանում է Գազայից ՑԱԽԱԼ-ի դուրսբերման ժամանակացույցն ու վայրերը, եւ Իսրայելը համաձայնել է դրան»,- ասել է Բլինքենը լրագրողներին Կատարից մեկնելուց առաջ։
ԱՄՆ պետքարտուղարն այս կերպ է արձագանքել իսրայելական ԶԼՄ-ների այն տեղեկություններին, որ Նեթանյահուն զոհերի եւ պատանդների ընտանիքների խմբին ասել է, որ Իսրայելը չի հեռանա Ֆիլադելֆյան միջանցքից Գազայի հետ Եգիպտոսի սահմանի երկայնքով եւ Նեցարիմ միջանցքից, որը կիսում է Գազան՝ անկախ ճնշումից»։
Բլինքենը եւ ԱՄՆ այլ պաշտոնյաներ հրաժարվել են մանրամասներ ներկայացնել։ Հրադադարի համաձայնությունն ունենալու է երեք փուլ եւ ներառելու է Իսրայելի բանակի լիակատար դուրսբերումը Գազայի հատվածից։ Բայց իսրայելցի պաշտոնատար անձինք պնդում էին, որ անհրաժեշտ է վերահսկել Եգիպտոսի եւ Գազայի սահմանը, որը վաղուց օգտագործվում է մաքսանենգության համար։ Զորքերի տեղակայումը Ֆիլադելֆյան միջանցքում եւ հարցը, թե կկարողանան արդյոք պաղեստինցիները վերադառնալ տուն երկրի հյուսիսում, ամենալուրջ խոչընդոտներն էին հրադադարի բանակցություններում։ ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Իսրայելի բանակը լիովին դուրս գա Գազայի հատվածից եւ որպեսզի քաղաքացիներին թույլ տրվի տուն վերադառնալ։
Բլինքենը հայտնել է, որ Նեթանյահուն իր հետ հանդիպման ժամանակ «ուղիղ ասել է» իրեն, որ Իսրայելը համաձայն է «միջանկյալ առաջարկին եւ, հետեւաբար, զորքերի դուսրբերման մանրամասն պլանին»։





























