ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենը Նեթանյահուին ասել է, որ անհրաժեշտ է կնքել հրադադարի համաձայնագիրը։

«Նախագահը եւ վարչապետը քննարկել են ԱՄՆ ակտիվ եւ շարունակվող ջանքերը Իրանի սպառնալիքներից, այդ թվում եւ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման, «Հեզբոլլահի», հութիների սպառնալիքներից Իսրայելի պաշտպանության աջակցման ուղղությամբ։ Նախագահն ընդգծել է, որ խիստ անհրաժեշտ է հրադադարի համաձայնագրի կնքումը եւ պատանդների ազատ արձակումը, նա քննարկել է գալիք բանակցությունները Կահիրեում՝ ցանկացած խոչընդոտի վերացման նպատակով»,- նշվել է Սպիտակ տան հաղորդման մեջ։