Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունն անդրադարձել է Պետական տնտեսագիտական համալսարանում կրթաթոշակներն ուշացնելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին, նշելով, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
ԿԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի ԿԳ նախարարի հանձնարարականով նոյեմբերի 22-ին փոխանցվել են սեպտեմբեր, իսկ նոյեմբերի 23-ին` հոկտեմբեր ամիսների կրթաթոշակները (անդորրագրերը առկա են):
ԿԳ նախարարությունը շնորհակալություն հայտնելով լրատվամիջոցներին խնդիրը բարձրաձայնելու, կրթության ոլորտի հանդեպ ցուցաբերած բացառիկ ուշադրության համար, ընդամենը խնդրում է, հրապարակումներում օբյեկտիվ տեղեկատվությունը զանազանել ուղղորդված ապատեղակատվությունից, որի աղբյուրների որոնման հարցում զերծ ենք մնում այս ամենը ներքաղաքական իրադարձությունների համատեքտում դիտարկելու գայթակղությունից:
Իսկ եթե, այնուամենայնիվ, կան ուսանողներ, ովքեր պնդում են, որ իրենց կրթաթոշակները չեն ստացել, հենց այսօր կարող են այցելել ՀՀ ԿԳ նախարարություն` իրենց հարցերը պարզաբանելու համար»:




























