Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հինգշաբթի Meyer Werft նավաշինարանի աշխատակիցներին վստահեցրել է, որ կառավարությունն աշխատում է ընկերությունների սեփականատերերի և բանկերի հետ՝ ապահովելու համար նավաշինարանի ապագան, որտեղ տեղակայված է շքեղ զբոսանավերի խոշորագույն արտադրողներից մեկը:
«Բոլորս ցանկանում ենք ապահովել նավաշինարանի հետագա գոյությունը, և դրա հետ մեկտեղ այն ամենը, ինչ կախված է դրանից»,- ըստ Reuters-ի՝ աշխատանքային խորհրդի նիստում իր ելույթում նշել է Շոլցը:
Կանցլերը 227-ամյա պատմություն ունեցող Meyer Werft ընկերությանն անվանեց Գերմանիայի «արդյունաբերական թագի մարգարիտը»:
Կառավարության աջակցության մանրամասները դեռ պետք է հստակեցվեն, և ցանկացած համաձայնագիր կպահանջի Գերմանիայի խորհրդարանի և Եվրահանձնաժողովի վավերացումը, հավելել է Շոլցը:





























