Սպասվում է, որ Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին առաջիկա օրերին կայցելի Թեհրան՝ մի շարք բանակցությունների անցկացման նպատակով, գրում է Tasnim գործակալությունը:

Կատարի բարձրաստիճան դիվանագետը, որը միաժամանակ արաբական երկրի վարչապետն է, կմեկնի Թեհրան՝ բանակցություններ վարելու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նա մտադիր է հանդիպում ունենալ իր իրանցի գործընկեր Աբբաս Արաքչիի հետ։ Սպասվում է, որ Ալ Թանին կքննարկի Դոհայի և Թեհրանի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հիմնական խնդիրները։

Վերջին շաբաթների ընթացքում Կատարը ակտիվ դեր է խաղացել Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում՝ ստանձնելվ մերձավորարևելյան կարգավորման միջնորդներից մեկի դերը։