Սա ապաարդյունաբերականացման, ինքնիշխանության կորստի, ժողովրդագրական աղետի ճանապարհն է, քանի որ ստեղծված պայմաններում հայ հասարակությունը հեռանում է, իսկ Հայաստանը կորցնում է իր ժողովրդագրական ներուժը։

Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպն, ըստ Белта-ի՝ այսպես է մեկնաբանել Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի անդամ Օլեգ Ռոմանովը։

«Ինչ վերաբերում է հնարավոր արձագանքին, մենք հասկանում ենք հետևյալը. դա սադրանք է։ Այս սադրանքի հետևում կանգնած են Հայաստանում ​​ծախված, կոմպրադորական ուժերը, որոնք նպատակ ունեն թուլացնելու Հայաստանը որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես Հարավային Կովկասում քաղաքականության սուբյեկտներից մեկը»,- ​​ասել է նա։