Սա առաջին դեպքը չէ, երբ Լուկաշենկոն վիրավորում է Հայաստանին ու հայ ժողովրդին: Դրա  մասին սոցցանցում գրել է Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկան։

«Եթե Լուկաշենկոն հրապարակավ ներողություն չխնդրի, ըստ իս՝ Բելառուսի դեսպանը Հայաստանում այլևս անելիք չունի։

Սա Հայաստանի իշխանությունների որոշելիքն է։ Լուկաշենկոն Լեհաստանից, Լիտվայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Հայաստանից բացի, վիրավորել է նաև Ղազախստանին»,- նշել է նա։