ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։