Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Կիևում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում են հնդկական լրատվամիջոցները։

Ողջունելով Հնդկաստանի վարչապետին Կիևի նախագահական Մարինյան պալատում՝ Զելենսկին նախքան բանակցությունների սկսվելը դեմքի «մռայլ» արտահայտությամբ գրկել է Մոդիին, հայտնում է Reuters-ը։

Ուկրաինացի պաշտոնյաները գնացքից դուրս եկող Մոդիին դիմավորել են ավանդական հնդկական նամաստե ողջույնով: Ավելի ուշ կադրեր են հայտնվել, որտեղ Մոդին Զելենսկիի հետ քայլում է  քաղաքի Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարանում:

Օգոստոսի սկզբին Հնդկաստանի վարչապետն այցելեց Ռուսաստան, ինչն առաջացրեց Ուկրաինայի նախագահի դժգոհությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի և արևմտյան որոշ դաշնակիցների քննադատությունը:

Սա Հնդկաստանի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա 1991 թվականին այդ երկրի անկախացումից հետո: