Անգլերենի տիրապետման մակարդակով Հայաստանը գտնվում է EF Education First միջազգային կրթական կենտրոնի 2023թ. վարկանիշի 48-րդ տեղում։
Վրաստանը 32-րդն է, Ադրբեջանը՝ 83-րդը։
Ռուսաստանը զբաղեցրել է 41-րդ տեղը, Իրանը՝ 58-րդ, Թուրքիան՝ 66-րդ։
Հեղինակների կարծիքով՝ անգլերենին ամենից լավ տիրապետում են Նիդեռլանդներում, Սինգապուրում եւ Ավստրիայում, ամենից վատ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Տաջիկստանում։





























