Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսով զրուցել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի, ինչպես նաև Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։

Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը երկու երկրների ղեկավարների հետ քննարկել է հրադադարի հասնելու և պատանդների ազատ արձակման հրատապությունը՝ որպես բանակցությունների սեղանի վրա դրված համապարփակ առաջարկի մաս, որը կազատի պատանդներին, օգնություն կբերի Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչներին և կթուլացնի տարածաշրջանային լարվածությունը:

Քննարկվել են Կահիրեում անցկացվելիք բանակցությունները և համաձայնության համար մնացած բոլոր խոչընդոտները վերացնելուն ուղղված ջանքերը։