Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենք է ստորագրել, հայտնում է Unian-ը։ Ավելի վաղ Գերագույն Ռադան աջակցել է Հռոմի ստատուտի վավերացմանը։

Նշվում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը Եվրամիությանն անդամակցելու պահանջներից մեկն է։

Ուկրաինայի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին կբարձրացնի դատարանի աշխատանքի արդյունավետությունը ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում։