Դունկան Փորտերը եւ նրա կինը վերջերս լուսանկարներ են հրապարակել, որոնք արվել են նույն տեղում՝ Ալպերի Ռոնա սառցադաշտում (Շվեյցարիա)՝ 15 տարվա տարբերությամբ։

Եթե 2009թ. օգոստոսին Փորտերների հետեւում պատկերված սառցալեռը ծածկված է ձյունով, ապա 2024թ. օգոստոսին սառույցը հալվել է՝ մերկացնելով գորշ ժայռը, գրել է naked-science-ը։ Առաջին լուսանկարում խորքում երեւացող ոչ մեծ ջրավազանը վերածվել է լճի։

Երկու տարի առաջ շվեյցարացի տեղագիրների հավաքած ինքնատիպ ֆոտոարխիվը գիտնականներին թույլ է տվել գնահատել սառցի ծավալները ալպյան գագաթներին 1930-ականներից սկսած եւ հետեւել դրանց փոփոխություններին այդ ժամանակվանից ի վեր։ Ըստ նրանց հաշվարկների՝ միայն 2016թ. տեղի սառցադաշտերը կրճատվել են կիսով չափ, իսկ այդ ժամանակվանից սկսած՝ ավելի արագ են հալչում։