Անբարեկարգ և սեյսմիկ անվտանգության չափորոշիչներին չհամապատասխանող մի շարք մանկապարտեզներ ամբողջությամբ հիմնանորոգվում, իսկ մի մասը վերանորոգվում են։

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նոր չափորոշիչներին համապատասխան կառույցներն առավել հարմարավետ և ընդարձակ կլինեն: Հիմնանորոգված նախակրթարանները կունենան նոր խմբասենյակներ ու հնարավորություն կտան ավելի շատ երեխաների ընդունել:

Նոր մանկապարտեզները հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների կարիքների համար։

Շենքերի ներքին և արտաքին հարդարման ավարտից հետո կմեկնարկեն բակերի բարեկարգման և մանկական խաղահրապարակների կառուցման աշխատանքները։

Մանկապարտեզների նախագծման գործընթացում հաշվի է առնվել տարահանման ելքերի առկայությունը։ Նկուղային հարկն էլ անհրաժեշտության դեպքում կծառայի որպես ապաստարան։

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության տեսանյութում: