Դեկտեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյակը։ Ազգային հերոսի լուսավոր հիշատակ կխնկարկվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում գտնվող նրա գերեզմանի մոտ դեկտեմբերի 3-ին ժամը 11-ին։

«Մովսես Գորգիսյան» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ժամը 13-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում (ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ)։

Հիշեցնենք, որ անկախության առաջամարտիկ Մովսես Գորգիսյանը զոհվել է 1990 թվականի հունվարի 18-ին, Երասխավանի մոտ մղվող մարտում: