Թեեւ Ռուսաստանի մեծ ազդեցությանը, Հայաստանի խորհրդարանում չկան ակնհայտ ռուսամետ լոբբիստներ: Այսօր` նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսում անդրադառնալով ՌԴ-ում կայանալիք ընտրություններին, ասաց «Ժամանակ» թերթի եւ 1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:

«Խորհրդարանում երեւի ունենք ընդգծված արեւմտյան գծի լոբբիստներ, քան ռուսական քաղաքական վեկտորի պաշտպաններ: Որքան էլ տարօրինակ է, Հայաստանը հետխորհրդային սատելիտ միակ երկիրն է, որտեղ հստակ կողմնորոշման խնդիր է դրված»,-ասաց նա:

Ա. Բաբաջանյանի ներկայացմամբ, Հայաստանում ընդդիմադիր մեծամասնությունը ընդգծված սկսում է գնալ դեպի ռուսամետ դաշտ: «Շատերը լինելով արեւմտյան արժեհամակարգի կրողներ, նսեմացնում են այդ արժեքները, հօգուտ իշխանության գալու: Հայաստանում վերջին զարգացումները եւս ունեն ռուսական հետք, ուստի կարծում եմ ներռուսաստանյան զարգացումները շատ հետաքրքիր են լինելու Հայաստանի համար, քանի որ ՌԴ-ի հետքը Հայաստանում անհերքելի է»,-ընդգծեց խմբագիրը: