2023թ. Մեծ Բրիտանիայում 150 տոկոսով ավելացել է փողոցային գողությունների թիվը։ Ինչպես տեղեկացրել է Միացյալ Թագավորության ՆԳՆ-ն, մոտ 78 հազար մարդ դարձել է հանցագործների զոհ, որոնցից ամենից հաճախ խլել են բջջային հեռախոսներ եւ պայուսակներ։
Իշխանությունների տվյալներով՝ Անգլիայում եւ Ուելսում միջինը ամեն օր գրանցվում է ավելի քան 200 փողոցային գողություն, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 10 տարվա ընթացքում եւ 60 տոկոսով ավելին է միջին տարեկան մեծությունից վերջին 12 տարիներին։ Այս համատեքստում բրիտանական ՆԳՆ-ն հայտնել է, որ բանավեճեր կանցկացնի տեխնոլոգիական ընկերությունների հետ գողությունից հետո սմարթֆոնների արգելափակման գործառույթը կատարելագոծելու մասին, որպեսզի նվազեցվի գողացված սարքերի վաճառքը երկրորդային շուկայում։





























