Թուրքիայի Ռիզե քաղաքի փողոցներից մեկում մի խումբ երիտասարդներ ծեծկռտուք են սարքել։ Երիտասարդներին հեռանալու կոչ անող մի խանութի սեփականատեր ստիպված է եղել բաց թողել իր Ռոտվելեր ցեղատեսակի շանը։

Կատաղած շանը տեսած երիտասարդները մոռացել են կռիվը եւ ամեն մեկը մի կերպ փախել է։ Խանութում տեղադրված անվտանգության տեսախցիկը տեսագրել է ամբողջ իրադարձությունը։