Հեֆեյի տեխնոլոգիական համալսարանի չինացի գիտնականները հայտնաբերել են, որ գլոբալ տաքացումը Հարավչինական ծովի հատակում մեծ քանակությամբ արծաթ է ձևավորում: Նմանատիպ գործընթացներ կարող են տեղի ունենալ ամբողջ համաշխարհային օվկիանոսում։ Հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters (GRL) գիտական հանդեսում:
Վիետնամի ափերի մոտ ծովային նստվածքներում թակարդված արծաթի քանակը 1850 թվականից ի վեր կտրուկ աճել է: Սա համընկնում է արդյունաբերական հեղափոխության սկզբի հետ, երբ մարդիկ սկսեցին վիթխարի մասշտաբով ջերմոցային գազեր արտանետել մթնոլորտ:
Ինչպես մյուս տարրերը, արծաթը սկիզբ է առնում ցամաքում և օվկիանոս է մտնում հիմնականում հողմահարություն միջոցով, երբ անձրևաջրերը մաքրում են տարրերը ժայռերից և դրանք հասցնում գետեր:
Օվկիանոսի որոշ շրջաններ հարստացված են արծաթով գետերի առատ ներհոսքի, մթնոլորտային փոշու, մարդու արտանետումների և հիդրոթերմային օդանցքների պատճառով։ Արծաթն իր իոնային ձևով (Ag+) ծովային արարածների համար թունավոր է, սակայն շատ քիչ բան է հայտնի այն մասին, թե օվկիանոսի վիթխսրի էկոհամակարգերի հետ արծաթն ինչպես է փոխազդում:
Ինչպես ցույց է տվել կեռների (ապարի գլանաձև սյունակի) վերլուծությունը, վերջին 170 տարում մետաղի կոնցենտրացիան ծովային նստվածքներում սկսել է արագորեն աճել։
Գլոբալ տաքացումը մեծացնում է ջրի ջերմաստիճանը և ափամերձ քամիների ուժգնությունը, որոնք միասին մեծացնում են խորքային ջրերի մակերևույթ բարձրանալու ինտենսիվությունը:
Լուծված արծաթի բարձր մակարդակը թերևս նշանակում է, որ օրգանիզմները ավելի ու ավելի շատ են կլանում այդ տարրից: Երբ նրանց կյանքի շրջափուլն ավարտվում է, այդ արծաթն այլ օրգանական նյութերի հետ միասին ընկնում է ծովի հատակը, նշել են գիտնականները:





























