«Գարեգին Նժդեհ» ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ լրացուցիչ աշխատանքների կարիք կա, ինչով էլ պայմանավորված կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը փակ է լինելու մինչև սեպտեմբերի 13-ը՝ ժամը 18:00-ն: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:





























