Դեկտեմբերի 2-ին, ժամը 00:10-ին Սյունիքից ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սիսիան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իրանի «Ուայտ» մակնիշի IR 11 573 համարանիշով բեռնատարի բեռնախցիկից հաստոցը, ընկնելով ավտոճանապարհի երթեւեկելի մաս, բախվել է «Հունդայի» մակնիշի 409 ԼՕ 68 համարանիշով բեռնատարին:
Դրա հետեւանքով վարորդը` 55-ամյա Գեւորգ Բադալյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորը` 19-ամյա Տիգրան Պապիկյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները բեռնատարի խցիկից դուրս են բերել Գ.Բադալյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:



























