Հունաստանը, Իսպանիան, Իտալիան և Պորտուգալիան համարվում են ծովային արձակուրդների ամենահայտնի երկրներից մեկը: Ճիշտ է, նրանք այնտեղ արդեն կարգին հոգնել են զբոսաշրջիկներից և բողոքի ցույցեր են անում։ Բարեբախտաբար, մենք նույնքան գեղեցիկ, բայց առավել մատչելի այլընտրանքներ գիտենք: Դրա մասին գրում է բրիտանական Express պարբերականը։ Զբոսաշրջիկներն աշխարհի քարտեզի վրա բացահայտել են իրենց «թաքնված գոհարները»: Մասնավորապես, խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել Բալկաններին, հայտնում է 24tv-ն։
Ամենից հաճախ ճանապարհորդները հիշում են Խորվաթիան և Չեռնոգորիան: Նրանք նշում են, որ կյանքի առավելագույն բերկրանքը հենց այնտեղ կարելի է զգալ։ Երկրները համատեղում են հարմարավետ լողափերը, հիանալի քաղաքները, աշխույժ գիշերային կյանքը և տեղական ֆանտաստիկ խոհանոցը: Որոշ զբոսաշրջիկներ նույնիսկ Չեռնոգորիան ամառային արձակուրդի լավագույն երկիր են անվանում:
Բացի դրանից, ճանապարհորդները խորհուրդ են տալիս Հայաստանը: Մասնավորապես, նրա մայրաքաղաքը Երևանը: Նրանք նշում են, որ հին քաղաքը պարզապես գերում է։ Այստեղ կարող եք հիանալի ժամանակ անցկացնել նույնիսկ սահմանափակ բյուջեով: Մասնավորապես, զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում տեղական սրճարաններ այցելել:
Վարկանիշում ընդգրկվել է նաև Սլովակիան։ Զբոսաշրջիկները նշում են, որ նրա մայրաքաղաք Բրատիսլավան հիանալի քաղաք է քաղաքային հանգստ վայելելու առումով: Նշում են, որ այնտեղ արձակուրդն անցկացնելու համար գրպանում հարյուր դոլարն էլ բավական է։





























