Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պարգեւատրել է ԱԻՆ համակարգի մի շարք աշխատակիցների` հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն միջպետական M6 ավտոճանապարհի 83-րդ կիլոմետրում տեղի ունեցած սողանքային գոտում որոնողափրկարարական աշխատանքներում ցուցաբերած մասնագիտական պատրաստվածության եւ աշխատանքները բարձր մակարդակով կատարելու համար:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը ԱԻՆ պատվոգրեր, շնորհակալագրեր եւ մեդալներ է հանձնել համակարգի 49 աշխատակցի: