Հայաստանի տարածքում դեկտեմբերի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 4-ի գիշերը նույնքանով կնվազի: Դեկտեմբերի 4-ի ցերեկը եւ դեկտեմբերի 5-6-ին ջերմաստիճանը աստիճանաբար  կբարձրանա 5-6 աստիճանով:

 Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում` -14...-19, Տավուշում` -4...-9, Լոռիում` -10...-15, Արագածոտնի նախալեռներում` -5...-9, Արարատյան դաշտում` -6...-9, Սյունիքի հովիտներում` -1…-4, Սյունիքի նախալեռներում`        -5…-10, Արցախում` -3…-6 աստիճանի սահմաններում:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` -1...-6, Տավուշում` +3...+8, Լոռիում` +2...+5, Արագածոտնի նախալեռներում` +1...+4, Արարատյան դաշտում` +3...+6, Սյունիքի հովիտներում` +6…+11, Սյունիքի նախալեռներում` 0…+5, Արցախում` +3…+6 աստիճանի սահմաններում:

Երեւանում դեկտեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ին գիշերը կտատանվի -7…-9, ցերեկը` +3…+5 աստիճանի սահմաններում: