Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցում ավտոմեքենա է այրվել: Այս մասին NEWS.am-ին ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտեցին, որ այս մասին ահազանգն ստացվել է դեկտեմբերի 2-ին` ժ. 13.09-ին:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրդեհը մարվել է ժ. 13.17-ին:

ԱԻՆ-ի փոխանցմամբ` այրվել է Ն. Պետրոսյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 58 LL 831 համարանիշի ավտոմեքենայի առջեւի հատվածը: