Օհայոյի բնակիչներից մեկը տոնելու շատ բան ուներ, երբ իր 40-ամյակը նշելիս վիճակախաղով 500 հազար դոլար է շահել, գրում է UPI-ն։

Օհայոյի վիճակախաղի գրասենյակի ներկայացուցիչնեը հայտնել են, որ Ֆինդլիի բնակիչը վիճակախաղի տոմսը գնել է Speedway-ում՝ իր իր 40-ամյակը նշելու պահին:

Օրվա հերոսը պատմել է, որ իր մրցանակային գումարը ծախսելու է ճանապարհորդությունների և ներդրումների վրա։