Մոսկվայի շրջանի կառավարության փոխնախագահ Նատալյա Մասլյոնկինան առաջարկել է 2025 թվականից ներգաղթյալներին արգելել աշխատել մի շարք ոլորտներում, հայտնում է РБК-ն։ Մասնավորապես, նախագծի մեջ է մտնում փողոցային սննդի ոլորտում ներգաղթյալների աշխատանքը։
«Ցանկալի կլիներ առաջարկել սահմանափակելու արտոնագրով ներգաղթյալների աշխատանքը փողոցային սննդի ոլորտում ոչ ստացիոնար մանրածախ օբյեկտներում, սոցիալական ՝ սպորտի, աշխատանքի, ժամանցի, ինչպես նաև առողջապահության, սոցիալական ծառայությունների և կրթության ոլորտներում»,-հայտարարել է Մասլյոնկինան։ Նա պարզաբանել է, որ այս ոլորտներում ամենակարևորը լեզվի բարձրորակ իմացությունն է, քանի որ դա «ազգաբնակչության հետ տարվող աշխատանք է»։
Ռուսաստանում աշխատելու համար ներգաղթյալները պետք է հատուկ արտոնագիր ունենան, դրա բացակայության համար պետք է պատասխանվություն կրեն, ինչպես օտարերկրացին, այնպես էլ նրա հետ համագործակցող կազմակերպությունը: Ըստ Մասլյոնկինայի՝ նման արգելքների ներդրմամբ փոխարինվող արտոնագիր ունեցողների թիվը կկազմի 5,6 հազար մարդ։
«Տնտեսական առումով դա կարող է համալրվել մեր հայրենակիցների, ինչպես նաև ԵԱՏՄ-ից ժամանած քաղաքացիների հաշվին»,- հավելել է Մասլյոնկինան։





























